Քաղաքագիտություն Ուրբաթ, 27.12.2024, 07:42
Приветствую Вас Гость | RSS
Ցանկ

Փնտրել կայքում

Politics and law

Главная » 2011 » Հունիս » 30
   Բարի գալուստ qaghaqaget.do.am կայք, որը նախատեսված է սկսնակ և կայացած քաղաքագետներին իրենց ուսումնական գործընթացում և մասնագիտական հարցերում օժանդակելու համար: Կայքը չի հանդիսանում բոլոր մասնագիտությունների վերաբերյալ գրքեր ու հոդվածներ պարունակող հերթական համընդգրկուն էլեկտրոնային գրադարանը: Փորձ է արվել ստեղծել հնարավորինս մասնագիտացված գրքերի, հոդվածների, մասնավոր ուսումնասիրությունների և թարգմանությունների ինտերակտիվ ամբողջություն, որը օգտվողին է ներկայացվում որքան հնարավոր է  մատչելի և կատեգորիզացված ցանկերում:

   Քանի որ նյութերն ընտրված և զետեղված են ըստ ԵՊՀ ուսումնական կուրսի, կայքի գործունեությունն ուղղված է առաջին հերթին օժանդակելու ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքագիտության բաժնի ուսանողներին` մեկ աղբյուրից ձեռք բերելու գոյություն ունեցող ինտերակտիվ նյութերը, ավելի հեշտ կազմակերպելու նյութերի շրջանառությունը, ինչպես նաև ավելի մոբիլ և հասանելի դարձնելու սեփական նյութերը: Սակայն կայքը կարող է նաև օգտակար լինել քաղաքագիտությամբ յուրաքանչյուր հետաքրքրվողի համար:

   Հարկ եմ համարում նշել, որ կայքն ուղղված է ոչ թե փոխարինելու, այլ լրացնելու շրջանառության մեջ եղած առձեռն նյութերը: qaghaqaget.do.am կայքը մասնավոր կայք է, և իրենում զետեղված նյութերի իսկության համար կայքի ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում:

    Ուսումնական նյութերի առկա բազան ներկա դրությամբ վերջնական և ամփոփ տարբերակը չէ: Այն շարունակ լրացվելու է: Լրացման գործընթացի արագությունը մասնավորապես կախված կլինի համագործակցելու ցանկություն հայտնած մարդկանց քանակից: Առկա հիմնական ուսումնական նյութերը բաժանված են ըստ կուրսերի (1,2,3,4): Կայքի աշխատանքները նաև հետագայում հնարավորին չափ օպերատիվ կարձագանքեն որևէ կուրսի դասընթացների փոփոխությանը կամ նոր դասընթացների ավելացմանը:

   Բոլոր հարցերը, դիտողությունները, գաղափարները, առողջ մտքերը կարող ենք քննարկել կայքի ֆորումում: Հարցերը կարող են ունենալ ինչպես կայքի հետ կապված տեխնիկական բնույթ, այնպես էլ վերաբերել ուսումնական պրոցեսներին, դասընթացներին և այլն: Այստեղ նոր ընդունված ուսանողները կարող են տեղեկանալ դասընթացների և տարբեր տեխնիկական հարցերի մասին կամ պարզապես խորհուրդ հարցնել բարձր կուրսեցիներից:

   Այս կայքը ուսանողների և դասախոսների աշխատանքների ինտերակտիվ միավորման արդյունք է և այդ միավորումն ավելի օգտակար և բեղուն դարձնելու նպատակ ունի: Արդիականության պահանջներին համապատասխանող էլեկտրոնային նմանատիպ "նյութադարան" ունենալու և ուսումնական գործընթացի բազմակի թեթևացմանն ուղղված նման միջոցառումը կարող է օրինակ ծառայել ամեն բաժնի համար` ունենալու իր կայքը և կայքի համար պատասխանատու խումբը: Հարցերի համար կարող եք դիմել narek.kh7@gmail.com:

  Ադմինիստրացիա
Просмотров: 2149 | Добавил: Narek_kh | Дата: 30.06.2011 | Комментарии (2)

Մուտք

Օրացույց
«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Գրառումների արխիվ

Հարցում
Оцените мой сайт
Всего ответов: 121

Վիճակագրություն

Հիմա կայքում են 1
Гостей: 1
Пользователей: 0

Copyright Narek_kh © 2024